четверг, 28 августа 2014 г.

Նարեի շնորհավորանք-ուղերձը մորքուրին :)

Էսօր Ծովիկ մորքուրի ծննդյան օրն էր ու Նարեն հեռվից հեռու տոնում էր` մահճակալին թռվռալով, ոգևորված խոսալով:


среда, 27 августа 2014 г.

Նապաստակի պոչիկը

Նարեն քնելուց առաջ պապայի հետ «Նապաստակն» էր արտասանում ու էդպես տպավորված քնել էր։ Առավոտյան արթնացավ, հագցրեցի շորերը, ու սանրը վերցրի, որմազերը հավաքեմ․
-Նար ջան, դե արի, մազերդ սիրուն պոչիկ անեմ։
-Ցէ, Նայեն ցէ ուզում պոցիկ օնենա։
-Ինչի՞, Նար ջան։
֊-Որ սոնիկը ցէ գա, Նայեի պօցիկը համփ անի, տանի։ ։)

вторник, 26 августа 2014 г.

Սրիկան

Նարեն փիսոների հետ ոչ մի կերպ յոլա չի գնում: Հենց նստում են մի տեղ, գնում «փըստ-փեսը» է անում: Ու դրա արմատները, ենթադրում եմ, գալիս են նրանից, որ ճաշիկ ուտացնելուց շատ ենք ասում. «Փիսոն եկել է, որ քո ճաշիկն ուտի»:

Մի շրջան կար, որ երբ կատվին ուտելու մի բան էինք գցում, ուզում էր գնալ-խլել, նույնիսկ մի քանի անգամ կերամանի միջից ոսկորները հանեց :)

Երեկ երեկոյան էլ աստիճանի մոտ կռացել, նայում էր կատվին ու մեկ էլ պապիկի պես ասում է. «Օ՞յ ա կատուն, ի՞նչ ա անում սըյիկան էտեղ»:

понедельник, 25 августа 2014 г.

Նարեն հիշել էր Սոչին

Երեկ պապիկի ծնունդը նշելուց հետո բարձրացանք վերև քնելու, բայց Նարեն ոչ մի կերպ չէր ուզում բաժանվել պապիկից: Ու նույնիսկ հետևից ահագին երկար լացում էր: Լույսերն անջատեցինք, կամաց-կամաց խաղաղվեց:

Ու մեկ էլ. «Սուսոն օ՞յ ա»:
-Մոսկվա է գնացել:
-Ծովիկը օ՞յ ա գնացել:
-Ծովիկը Սոչիում ա:
-Ատոյը օ՞յ ա գնացել:
-Սոչիում ա, Նար ջան, մենք էլ գնա՞նք Սոչի:
-Հա:
-Ու՞մ մոտ գնանք:
-Գյետա տատիկի մոտ:

Հետո նորից հիշեց պապիկին, թնթկաց, թնթկաց ու հանգեց :)


среда, 13 августа 2014 г.

«Էլ ո՞վ դիմանա»

Տատիկ-Նարե ջան, մեռնեմ ջանիդ, ես քեզ ինչքա՜ն եմ սիրում…
Նարե- էյ ո՞վ դիմանա։) 
Ու մենք բոլորս չենք հավատում ականջներիս։))) #Նարե

понедельник, 11 августа 2014 г.

Առաջին

Մի քանի գրառում արել եմ թղթի վրա` Նարեի մասին, բայց, կարծես ժամանակն իրենն է թելադրում: Թուղթ, գրիչ... Չգիտեմ, ինձ համար միշտ հաճելի է եղել գրիչ վերցնելն ու հաճելի բաների մասին գրելը, բայց, այո, զարգացումը դրանք հին ու ոչ պրակտիկ են դարձրել:

Իմ Նարեի ավանդական օրագիրն, իհարկե, կա, միգուցե, դեռ շատ անգամներ կհաջողացնեմ ժամանակ գտնել ու գրիչով թղթի վրա գրառումներ անել, բայց այսպես, օնլայն, բալիկիս թոթավախոսությունն արձանագրելն ավելի հեշտ կլինի :Ճ

Ու էդպես: Իմ Նարեն արդեն ոչ միայն թոթավախոսում, այլև հակաճառում ու ինքնուրույն մտքեր է արտահայտում :Ճ


Կարոտած Նարե

Նարե. «Պապի՜կ, Նայիկը քիզ կայոտեյ ա՜։ Պապիկ ձան, օ՞նց իս, Նայիկը լավ ա, դու օ՞նց իս»։ #Նարե