четверг, 25 декабря 2014 г.

Զրույց քնելուց առաջ

Երեկ քնելուց առաջ Նարեն արդեն լավ էր իրեն զգում, բայց մի քանի ժամ առաջ թույլ, ջերմության մեջ պառկած էր, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում ջերմությունը չափել:

Ու քնելուց առաջ պատմում էր, թե ինչի չէր թողնում ջերմությունը չափել :)

суббота, 20 декабря 2014 г.

Հացթուխ Նարե

Այսօր Նարեն տատիկին «օգնում» էր, կարկանդակ էին թխում: Ու էդ ընթացքում մաման հարցազրույց էր վերցնում Նարեից:

среда, 15 октября 2014 г.

Փայտփորիկը

Նարեն երեկ ոգևորված պատմում էր, թե  ինչպես է փայտփորիկը կտկտացնելով ծառի փտած մասերից որդերը հանում, ուտում :)

Հետո արդեն հիշեց, որ պապիկին չի լսել, բարձրացրել է դրսի աստիճանին ու որդը եկել է, որ իրեն ուտի :))


Նարեի երգացանկը :)

Իմ աղջիկն, իհարկե, տասից ավելի մանակակն բանասատեղծություններ գիտի, բայց հենց նկատում է, որ նկարում ենք, անմիջապես ջրիկանում է ու էլ չի արտասանում:


понедельник, 13 октября 2014 г.

Փաստաբանի արտոնագրով Նարեն

Ես ու գևորգը կատակ ենք անում ու իմիտացիա, թե պապան մամային նեղացնում է: Ես կանչում եմ. «Նարե ջան, դե արի, արի փրկի ինձ»:

Նարեն վազելով գալիս է.

-Պապա, հեյու գնա:
-Դու ո՞վ ես, մամայի փաստաբա՞նը:
-Հա:
-Բա արտոնագիրդ ու՞ր ա, գնա բեր-տեսնեմ:

Նարեն վազելով գնում է, Գևորգի գրասեղանի վրայից Սահմանադրությունը վերցնում ու վազելով գալիս.

-Հեսա, պապա, Նայեի այտոնագիյը:
 :))

Պապան մեկնաբանում է. «Բա էրեխեն գիտի, է, որ խոշտանգումները սահամանդրորեն արգելված են»: 

Նարեի մաման միայն Նարեինն է

Նարեն շատ ծանր է ընդունում էն պահը, երբ պապան մամային գրկում է, կամ առհասարակ մոտիկ է լինում: Նման մի բան ու վազելով գալիս է. «Նայեի մաման ա»:

Մի քանի օր առաջ Գևորգի հոգուն հասավ. «Քո մաման ա, իմ էլ կնիկն ա»: Ու Նարեն պատասխանում է. «Չէ, Նայեի կնիկն ա»: :))

Փողի տեղն իմացող Նարե

Պապան Նարեի հետ խաղում էր, օդ թռցնում-իջեցնում, հետո հոգնեց, բայց Նարեն էլի էր ուզում:
-Պապա, էլի օդ թըյցըյու:
-Փող տուր, թռցնեմ:

Նարեն անմիջապես պտտվեց իմ կողմը.
-Մամա, քո գըպանի մեց կոպիկ կա՞:

***

Նարեն բարձրացել էր սեղանին, թռչկոտում է ուժեղ, ու թվում է` հեսա ջարդուփշուր է լինելու սեղանը:

-Նար ջան, դե իջի, ո՞ր կոտրվի սեղանը, ո՞վ սեղան կառնի:
-Նայեն կայնի:
-Ո՞նց կառնի Նարեն:
-Կոպիկով: Կգնա հանութ ու կոպիկով կայնի:

вторник, 30 сентября 2014 г.

Ասմունքող ու հեքիաթասաց Նարես!

Մի քիչ դժվար է վերջին շրջանում Նարեի համով խոսքերը, հակաճառություններն ու արտասանությունները նկարելը, ձայնագրելը, բայց փորձում ենք հաջողացնել...

Պապա- Նարե, էս ինչ հեքիաթներ ես հորինում:
Նարե -Նայեն ցե հոյինում, պատմում ա:


вторник, 16 сентября 2014 г.

Հաջողություն քիզ, մամա ձան

Նարն արդեն սովորել է ինձ սիրով աշխատանքի ճանապարհել: Գրկում եմ, երկու կողքմից թուշիկներս պաչում ա, հետո թաթիկով հաջող անում. «Հաջողություն քիզ» ասում, օդային պաչիկ անում, ու ես գնում եմ:




Նարեն մամայի հետ բարեկամացել էր

-Մամա ձան, ապիս, ոյ Նայեի համայ պամպիս ես այել :)

***
-Պուծույիկ մամա, Նայեն քիզ սատ ա սիյում (ու կմճտում ա թևս):

***
-Մամա, դու պիցենի կուտի՞ս: Մամա, դու պիցինի օզու՞մ իս:
-Չէ, բալես:
-Մամա, կիյ, տես ի՛նց համով պիցինի ա :)

***
-Գեոգ պապա, Ատըղիկ մամային ի՞նց ես ասոմ: Գեոգ պապա, Ատըղիկ մամային տինց բան մե ասա:

четверг, 4 сентября 2014 г.

«Նայեն գինում ա, որ չայություն անի»

Առավոտյան Նարեն արթնացավ, աչքն ընկավ արմունքի փոքր վերքին` մոծակի խայթոցից մնացած:

-Մամա, տեսե՞յ իս էն անդոյ մոծակը ի՛նց ա այե: Մամա, տեսե՞յ իս էն մօնդայ մոծակը ի՛նց ա այե...

***
Նարեն առավոտ շուտ արթնանում է, մենք դեռ քնած են, ու իրեն կոտորելով դուրս է գցում մահճակալից: Աչքերս հազիվ բացելով, հարցնում եմ. «Նար ջան, ու՞ր ես գնում»:

-Նայեն գինում ա, որ չայություն անի:

:))

вторник, 2 сентября 2014 г.

Ստահոս Նարեն

Տատիկ-Նարե ջան, դու Սոչիում ի՞նչ ես տեսել։
Նարե- Աղավի։
-Բա ի՞նչ տվեցիր աղավնուն։
-Ցոյին, գայի։
-Բա աղավնին ի՞նչ գույնի էր։
-Կամիյ։
-Վայ, Նարե ջան, սխալ ես ասում։
-Հա, տատիկ, Նայեն ստահոս ա։)))

***

Պապիկ- Նարե ջան, էսքան խելքը քեզ որտեղի՞ց։
Նարե- Պապիկից։ ))

Տասը րոպե անց։

Մամա- Նար ջան, քեզ էսքան խելքը որտեղի՞ց։
Նարե- Մամայից։)))

четверг, 28 августа 2014 г.

Նարեի շնորհավորանք-ուղերձը մորքուրին :)

Էսօր Ծովիկ մորքուրի ծննդյան օրն էր ու Նարեն հեռվից հեռու տոնում էր` մահճակալին թռվռալով, ոգևորված խոսալով:


среда, 27 августа 2014 г.

Նապաստակի պոչիկը

Նարեն քնելուց առաջ պապայի հետ «Նապաստակն» էր արտասանում ու էդպես տպավորված քնել էր։ Առավոտյան արթնացավ, հագցրեցի շորերը, ու սանրը վերցրի, որմազերը հավաքեմ․
-Նար ջան, դե արի, մազերդ սիրուն պոչիկ անեմ։
-Ցէ, Նայեն ցէ ուզում պոցիկ օնենա։
-Ինչի՞, Նար ջան։
֊-Որ սոնիկը ցէ գա, Նայեի պօցիկը համփ անի, տանի։ ։)

вторник, 26 августа 2014 г.

Սրիկան

Նարեն փիսոների հետ ոչ մի կերպ յոլա չի գնում: Հենց նստում են մի տեղ, գնում «փըստ-փեսը» է անում: Ու դրա արմատները, ենթադրում եմ, գալիս են նրանից, որ ճաշիկ ուտացնելուց շատ ենք ասում. «Փիսոն եկել է, որ քո ճաշիկն ուտի»:

Մի շրջան կար, որ երբ կատվին ուտելու մի բան էինք գցում, ուզում էր գնալ-խլել, նույնիսկ մի քանի անգամ կերամանի միջից ոսկորները հանեց :)

Երեկ երեկոյան էլ աստիճանի մոտ կռացել, նայում էր կատվին ու մեկ էլ պապիկի պես ասում է. «Օ՞յ ա կատուն, ի՞նչ ա անում սըյիկան էտեղ»:

понедельник, 25 августа 2014 г.

Նարեն հիշել էր Սոչին

Երեկ պապիկի ծնունդը նշելուց հետո բարձրացանք վերև քնելու, բայց Նարեն ոչ մի կերպ չէր ուզում բաժանվել պապիկից: Ու նույնիսկ հետևից ահագին երկար լացում էր: Լույսերն անջատեցինք, կամաց-կամաց խաղաղվեց:

Ու մեկ էլ. «Սուսոն օ՞յ ա»:
-Մոսկվա է գնացել:
-Ծովիկը օ՞յ ա գնացել:
-Ծովիկը Սոչիում ա:
-Ատոյը օ՞յ ա գնացել:
-Սոչիում ա, Նար ջան, մենք էլ գնա՞նք Սոչի:
-Հա:
-Ու՞մ մոտ գնանք:
-Գյետա տատիկի մոտ:

Հետո նորից հիշեց պապիկին, թնթկաց, թնթկաց ու հանգեց :)


среда, 13 августа 2014 г.

«Էլ ո՞վ դիմանա»

Տատիկ-Նարե ջան, մեռնեմ ջանիդ, ես քեզ ինչքա՜ն եմ սիրում…
Նարե- էյ ո՞վ դիմանա։) 
Ու մենք բոլորս չենք հավատում ականջներիս։))) #Նարե

понедельник, 11 августа 2014 г.

Առաջին

Մի քանի գրառում արել եմ թղթի վրա` Նարեի մասին, բայց, կարծես ժամանակն իրենն է թելադրում: Թուղթ, գրիչ... Չգիտեմ, ինձ համար միշտ հաճելի է եղել գրիչ վերցնելն ու հաճելի բաների մասին գրելը, բայց, այո, զարգացումը դրանք հին ու ոչ պրակտիկ են դարձրել:

Իմ Նարեի ավանդական օրագիրն, իհարկե, կա, միգուցե, դեռ շատ անգամներ կհաջողացնեմ ժամանակ գտնել ու գրիչով թղթի վրա գրառումներ անել, բայց այսպես, օնլայն, բալիկիս թոթավախոսությունն արձանագրելն ավելի հեշտ կլինի :Ճ

Ու էդպես: Իմ Նարեն արդեն ոչ միայն թոթավախոսում, այլև հակաճառում ու ինքնուրույն մտքեր է արտահայտում :Ճ


Կարոտած Նարե

Նարե. «Պապի՜կ, Նայիկը քիզ կայոտեյ ա՜։ Պապիկ ձան, օ՞նց իս, Նայիկը լավ ա, դու օ՞նց իս»։ #Նարե

понедельник, 28 июля 2014 г.

понедельник, 7 июля 2014 г.

Նարեն գնացել էր գործի

Նարե-Նայիկը գնա գոձի:
-Նարե ջան, որտե՞ղ ես աշխատում:
-Գոձիկի տեղը:
-Ինչքա՞ն աշխատավaրձ ես բա ստանում:
-Իկու:
-Դրա՞մ:
-Հա :)))

пятница, 27 июня 2014 г.

Ինքնադաստիարակություն :)

Նարեն չարաճճիությունն անում է, ինքն իրեն նկատողությունը` նույնպես, հետո անցնում սխալների շտկմանը: Մեզ անելու բան չի թողնում. «Նայիկը հավոն (խաղողը) թափից հատակին: Ամոթ Նայիկին, Նայիկ, մե թափի հավոն հատակին:... Նայիկը հավաքի, լցնի ափսիկի միջ»: 

Հ.Գ. բոլոր հատիկավոր մրգերին խաղող է ասում, տվյալ դեպքում խոսքը կեռասի մասին էր :))

Սերը

Տատիկ- Նարեին ո՞վ ա շատ սիրում (ակնկալվող պատասխան` տատիկը):
Նարե- Մաման:
-Բա մամային ո՞վ ա շատ սիրում (ակնկալվող պատասխան` Նարեն):
-Գեոգը:
-Բա Գևորգին ո՞վ ա շատ սիրում, Նարե ջան:
-Մաման:


Հ.Գ. Ես ապշած ծիծաղում եմ, հարցնում եմ տնեցիքին` իրե՞նք են սովորացրել, տեսնում եմ` իրենք ինձնից ապշած են:

понедельник, 23 июня 2014 г.

Մտազբաղ Նարե

Ես- Նարե ջան, կգա՞ս մոտս, զրուցենք:
Նարե- Ցէ:
-Լավ էլի, Նար:
-Ցէ՜:
-Խնդրում եմ:
-Ցէ':
-Լավ էլի, Նար ջան:
-Մամա, մի հոսա (խոսա) :))