суббота, 28 ноября 2015 г.

Պուճուրը

Այ էս «փըյչոտը» Նարեի «Պուճուրն» է, որին Նարեն մեծ սիրով խնամում է: Եթե Աստված չանի Նարեն հանկարծ որոշի, որ Պուճուրը լացում է, իսկ Պուճուրը «լացում» է 5 րոպեն մեկ պարբերականոթյամբ, ապա ամբողջ տնով-տեղով ահաբեկվում ենք: Հերթով բոլորս ստիպված ենք Պուճուրին գրկել, երգել, օրորել, մինչև Նարեն կորոշի, որ էլ չի լացում:

Ավելի մեծ փորձության միջով պարբերաբար անցնում է տատիկը, որ ստիպված է լինում Պուճուրին գրկել ու նստել, որ մուլտիկ նայի :)))

Երեկ աշխատանքից տուն եկա ու պարզվեց, որ շուտով Պուճուրի ծնունդն է. «Տոյթ պիտի պատվիյենք»:

Իսկ էսօր առավոտ պարզվեց, որ ոչ ավել- ոչ պակաս Պուոճուրը «ծիծիկ է ուտում»:

***

Մի քանի օր առաջ էլ, երբ Նարը խնդրեց Գևորգին, որ Պուճուրին իր մոտ բերի, Գևորգը ծիծաղելով ասեց. «Նար ջան, դու դեռ պուճուր չունես»: Ու Նարեն վրդովված պատասխանեց. «Ունեմ, ո՞նց չունեմ»:

понедельник, 23 ноября 2015 г.

Ոչ մի դեպքում մեղավոր չի :)

Երեկոյան թեյի սեղանի շուրջ Նարեն անընդհատ գնում-գալիս ձեռքիս էր խփում ու մեկ էլ հաջողացրեց այնպես, որ խեղդվեցի: Ասում եմ. «Նար ջան, խփես, կխեղդվեմ, մամա չես ունենա»:

Մի քանի վայրկյան լուռ մնաց ու մեկ էլ նայեց տատիկի կողմը. «Հեսա կխեղդվի ու էլ աղջիկ չես ունենա: Ինչի՞ ես մամայիս վրա խոսում: Ամբողջ օրը վրան խոսում ես»:

Բայց տատիկը սուսուփուս թեյն էր խմում :)))

пятница, 13 ноября 2015 г.

Երկու զինվոյ են կլակել...

Նարեն առավոտյան արթնացավ, նստեց անկողնու մեջ ու միանգամից ակտիվացած ասաց. «Գիտե՞ք, զինվոյ են կլակել», «Այ, երկու զինվոյ են կլակել»(մատերով ցույց է տալիս V):

Նախորդ օրը սահմանին երկու զինվոր է զհովել թուրքի գնդակից: Մաման կարդացել է լուրը ու շատ բուռն արձագանքել, Նարեն տպավորված էր: 

вторник, 3 ноября 2015 г.

вторник, 20 октября 2015 г.

Մադագասկար




Նարեն իր սիրելի մադագասակարում: Մարդ շատ էլ չի հասկանում, թե ինչու է սիրում, որովհետև գրեթեր ոչ մի խաղով չի զբաղվում: Բացարձակ ոչինչ դուրը չի գալիս:

понедельник, 6 апреля 2015 г.

Ավո ձան, խնձոյը կեյ, ոյ մեյ սահմաննեյը լավ պահես

Շատ վաղուց չեմ կարողանում Նարեիս գլուխգործոցները պահոցը գցելու համար: Բայց էսօր մի քանի բան ասաց, որ այստեղ չգրելն ուղղակի մեղք կլիներ:

Ավոն նստած է բազմոցին՝ հեռախոսով ինչ-որ բաներ է նայում, մեկ էլ Նարեն վազելով գալիս է.
-Ավո ձան, էս խնձոյը կեյ, ոյ մեյ սահմաննեյը լավ պահես:

***
Նարեն ինձ սիրում է.
-Մամա ձան, սիյուն ձան, անուս ձան, ոնց ոյ լոբի լինես, հեսա գայու եմ քեզ ուտեմ: