среда, 15 октября 2014 г.

Փայտփորիկը

Նարեն երեկ ոգևորված պատմում էր, թե  ինչպես է փայտփորիկը կտկտացնելով ծառի փտած մասերից որդերը հանում, ուտում :)

Հետո արդեն հիշեց, որ պապիկին չի լսել, բարձրացրել է դրսի աստիճանին ու որդը եկել է, որ իրեն ուտի :))


Նարեի երգացանկը :)

Իմ աղջիկն, իհարկե, տասից ավելի մանակակն բանասատեղծություններ գիտի, բայց հենց նկատում է, որ նկարում ենք, անմիջապես ջրիկանում է ու էլ չի արտասանում:


понедельник, 13 октября 2014 г.

Փաստաբանի արտոնագրով Նարեն

Ես ու գևորգը կատակ ենք անում ու իմիտացիա, թե պապան մամային նեղացնում է: Ես կանչում եմ. «Նարե ջան, դե արի, արի փրկի ինձ»:

Նարեն վազելով գալիս է.

-Պապա, հեյու գնա:
-Դու ո՞վ ես, մամայի փաստաբա՞նը:
-Հա:
-Բա արտոնագիրդ ու՞ր ա, գնա բեր-տեսնեմ:

Նարեն վազելով գնում է, Գևորգի գրասեղանի վրայից Սահմանադրությունը վերցնում ու վազելով գալիս.

-Հեսա, պապա, Նայեի այտոնագիյը:
 :))

Պապան մեկնաբանում է. «Բա էրեխեն գիտի, է, որ խոշտանգումները սահամանդրորեն արգելված են»: 

Նարեի մաման միայն Նարեինն է

Նարեն շատ ծանր է ընդունում էն պահը, երբ պապան մամային գրկում է, կամ առհասարակ մոտիկ է լինում: Նման մի բան ու վազելով գալիս է. «Նայեի մաման ա»:

Մի քանի օր առաջ Գևորգի հոգուն հասավ. «Քո մաման ա, իմ էլ կնիկն ա»: Ու Նարեն պատասխանում է. «Չէ, Նայեի կնիկն ա»: :))

Փողի տեղն իմացող Նարե

Պապան Նարեի հետ խաղում էր, օդ թռցնում-իջեցնում, հետո հոգնեց, բայց Նարեն էլի էր ուզում:
-Պապա, էլի օդ թըյցըյու:
-Փող տուր, թռցնեմ:

Նարեն անմիջապես պտտվեց իմ կողմը.
-Մամա, քո գըպանի մեց կոպիկ կա՞:

***

Նարեն բարձրացել էր սեղանին, թռչկոտում է ուժեղ, ու թվում է` հեսա ջարդուփշուր է լինելու սեղանը:

-Նար ջան, դե իջի, ո՞ր կոտրվի սեղանը, ո՞վ սեղան կառնի:
-Նայեն կայնի:
-Ո՞նց կառնի Նարեն:
-Կոպիկով: Կգնա հանութ ու կոպիկով կայնի: