пятница, 27 июня 2014 г.

Ինքնադաստիարակություն :)

Նարեն չարաճճիությունն անում է, ինքն իրեն նկատողությունը` նույնպես, հետո անցնում սխալների շտկմանը: Մեզ անելու բան չի թողնում. «Նայիկը հավոն (խաղողը) թափից հատակին: Ամոթ Նայիկին, Նայիկ, մե թափի հավոն հատակին:... Նայիկը հավաքի, լցնի ափսիկի միջ»: 

Հ.Գ. բոլոր հատիկավոր մրգերին խաղող է ասում, տվյալ դեպքում խոսքը կեռասի մասին էր :))

Սերը

Տատիկ- Նարեին ո՞վ ա շատ սիրում (ակնկալվող պատասխան` տատիկը):
Նարե- Մաման:
-Բա մամային ո՞վ ա շատ սիրում (ակնկալվող պատասխան` Նարեն):
-Գեոգը:
-Բա Գևորգին ո՞վ ա շատ սիրում, Նարե ջան:
-Մաման:


Հ.Գ. Ես ապշած ծիծաղում եմ, հարցնում եմ տնեցիքին` իրե՞նք են սովորացրել, տեսնում եմ` իրենք ինձնից ապշած են:

понедельник, 23 июня 2014 г.

Մտազբաղ Նարե

Ես- Նարե ջան, կգա՞ս մոտս, զրուցենք:
Նարե- Ցէ:
-Լավ էլի, Նար:
-Ցէ՜:
-Խնդրում եմ:
-Ցէ':
-Լավ էլի, Նար ջան:
-Մամա, մի հոսա (խոսա) :))